Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 3.2010

45 տարի «Առողջապահության» հետ

45 տարի «Առողջապահության» հետ

Սիրելի Կիմա, տիկին Խաչատրյան, «Առողջապահության» խմբագրակազմի բոլոր հին ու նոր աշխատողները պատիվ ունեն նշելու, շնորհավորելու ու պարծենալու Ձեզանով` 45 տարի այս մայր հանդեսի տարբեր հեղինակների հազարավոր հոդվածները զննող, Ձեր ուշիմ, համեստ ու զուսպ պահվածքով, հայերեն լեզվի ուղղագրության, ուղղախոսությանև ասելիքի բուն էությունը ստուգաբանող հմուտ որմնադրով:

 

Մեր լավ բարեկամ, ազնիվ գործընկեր, զարգացող լեզվի անվերջանալի բանավեճերի մշտական մասնակից, տասնամյակների ընթացքում դու սերտաճեցիր«Առողջապահության» խոր արմատների հետ: Ահա թե ինչու հանգիստ ենք լինում, երբ դիպուկ աչքդ տողերի վրա անշտապ, հանդարտ հայացքով սահում ու հետ է դառնում, որ նորից անցնի նրանց վրայով, որ բաց չթողնվի մտքի ու լեզվի ուղղագրության թերություն կրող բառ ու շարադրանք:

 

Բացառիկ հոբելյանիդ այս օրը շնորհավորում, շնորհակալության ու հարգանքի ջերմ զգացումով մաղթում ենք քեզ` անձիդ հարազատ, հումորով օծվածիդ` քաջառողջություն, հոգու չմարող կայտառություն, երկար տարիների բեղմնավոր գործունեություն ու բժշկագիտական հայերեն լեզվի առաջատարի դերը ստանձնած «Առողջապահություն» միակ հանդեսի հարատեւում` ի բարօրություն նրա հեղինակների ու ընթերցողների: 

 

Մենք մի խմորից ենք հունցված...

Հեղինակ. «Առողջապահություն» հանդեսի խմբագրակազմ
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ